Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածում, իսկ երկրների ղեկավարներն էլ զանգահարում են Վլադիմիր Պուտինին և իրենց զորակցությունը հայտնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի զանգահարել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին, ՀՀ ԱԳՆ-ն ևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Tert-ին փոխանցեց, որ Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այն շարունակում է աշխատել բնականոն հունով։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․
Կարդացեք նաև
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլոր հարցումներին: Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Ըստ անհրաժեշտության, ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: