Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ–ին որպես նվիրաբերության փոխանցված գումարն օգտագործվել է նպատակային նշանակությամբ․ ՀՀՀ

Հունիս 24,2023 19:00

Այսօր` հունիսի 24-ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 23 անդամներ, որից 8-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 11 անդամներ, որից 5–ը՝ հեռավար:

Նիստը մեկնարկեց Գերաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ:

ՀՀ նախագահի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը:

Հոգաբարձուների խորհուրդը լսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը: Ներկայացվեցին  Արցախում և Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական,  բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի տարեկան ֆինանսական  և գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր  խմբագրությամբ կանոնադրությունը։

Հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունը և դրա վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացրած հաշվեքննության եզրակացությունը՝ Հոգաբարձուների խորհուրդն արձանագրեց, որ 2020թ. հոկտեմբերի 9–ից մինչև նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թվով 9–ը նվիրաբերության պայմանագրերով ՀՀ–ին որպես նվիրաբերության փոխանցված 52,703,114,113 դրամի չափով գումարն օգտագործվել է նպատակային նշանակությամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի հանրապետությանը նվիրաբերած գումարների հաշվեքննության արդյունքների վերաբերյալ տեսանյութը

Նիստի ավարտին քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները և ծրագրերը:

Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի հազարավոր նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմիններին և անձնակազմին՝ հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում նվիրումով աշխատելու և Հայրենիքի զարգացման գործում  իրենց անգնահատելի ներդրումն ունենալու համար:

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930