«Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում հունիսի 23-ին կայացել է կրթօջախի հաշվետու համերգը: Դպրոցի բոլոր բաժինների սաները հանդես եկան բազմաժանր ելույթներով: Իջևանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հաստատության սաներն այս ուսումնական տարում բազում հաջողություններ են գրանցել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցույթներում։
«Մեր դպրոցում գործում են դաշնամուրային, երգեցողության, փողային, ազգային նվագարանների, հարվածային գործիքների բաժինները։ Այս ընթացքում մեր սաները մասնակցել են բազմաթիվ փառատոնների և վերադարձել մրցանակներով։ Անշուշտ, բոլոր հաղթանակները մեզ համար կարևոր են: Հաջողություններ գրանցած դասատուներն են Ռուզան Մատինյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Մերուժան Անտոնյանը, Մարինե Համզյանը, Արտակ Մադաթյանը, Անուշ Մելիքսեթյանը, Արմինե Ստեփանյանը: Դափնեկիր սաներն են Վիկա Գուլինյանը, Լուսինե Պետրոսյանը, Գագիկ Գրիգորյանը, Համլետ Աբրահամյանը, Նարե Օհանյանը, Արտակ Վարդապետյանը, Ռայա Միրզոյանը, Քնարիկ Երանոսյանը և դհոլահարների համույթը»,- հավելեց Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ