«Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը:
«Հայրենիքը դավաճանելու առումով նախագահը չարաչար սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, մենք կռվել ենք և կռվում ենք, մենք «Վագների» մարտիկներ ենք: Եվ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ որևէ մեկի խնդրանքով։ Որովհետև մենք չենք ուզում, որ երկիրն ապրի կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- ասել է Պրիգոժինը:
Պրիգոժինը չի մեկնաբանել ապստամբության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու Պուտինի խոստումը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ