Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին պնդում է՝ տնօրենի թափուր մրցույթին իր մասնակցությունը մերժել են՝ անհիմն պատճառաբանությամբ

Հունիս 24,2023 13:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ hունիսի 16-ին ՀՀ դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազությունից գրության ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ այս տարվա  ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ Ս.Գ.-ն  դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, սակայն  օրեր անց՝ ապրիլի 18-ին,  ստացվել է պատասխան, համաձայն որի ներկայացված մասնագիտական աշխատանքային ստաժը չի բավարարում սահմանված պահանջներին:

Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում Ս. Գ.-ն հրավիրվել է ոստիկանություն և հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 15-ին, ապրիլի 20-ին և հունիսի 1-ին դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, սակայն նշված նախարարության գլխավոր քարտուղար Ս. Մ.-ն, ըստ հաղորդման, կեղծիքներ կատարելով չի թույլատրել իրեն մասնակցել այդ մրցույթին, իր աշխատանքային մասնագիտական ստաժը չհամապատասխանելու պատճառաբանությամբ, սակայն իր պնդելով իր աշխատանքային ստաժը և մասնագիտությունը բավարարում են:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930