Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ․ հայտնում է Րիա Նովոստին։
ՌԴ ՊՆ-ն երաշխավորել է «Վագներ»-ի մարտիկների անվտանգությունը, որոնք կապի մեջ կմտնեն գերատեսչության կամ իրավապահ մարմինների հետ։