Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանի հայտարարագիրը․ նոր մեքենա և հողամաս․ «Ժողովուրդ»

Հունիս 24,2023 10:25

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2022 թվականի վերջում ունեցել է 2 հողամաս, մեկ այգետնակ, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան եւ մեկ անհատական բնակելի տուն։ Նրա ամենաթարմ գնումը Ջրվեժում գտնվող հողամասն է, որը նա ձեռք է բերել 2019 թվականին։ Նա հանդիսանում է այս բոլոր անշարժ գույքերի համատեղ սեփականատերը։

Արդեն 2021 թվականին Տիգրան Խաչատրյանը նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2014 թվականի արտադրության, Mazda մակնիշի։ Պարզվում է՝ փոխվարչապետը բանկում նաեւ ավանդ ունի՝ 15 հազար դոլարի չափով։ Տարվա ընթացքում Խաչատրյանի դրամական միջոցները կտրուկ ավելացել են. բանկային հաշիվներում նա տարվա սկզբում ունեցել է 462 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն 400 հազար դրամ, ունեցել է նաեւ 20 հազար դոլար։ Իսկ որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 8500 դոլար։ Տիգրան Խաչատրյանը մեկ տարում 24 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել, որից 23 մլն դրամը Ֆինանսների նախարարությունից ստացված վարձատրությունն է՝ որպես նախարար, եւ 721 հազար դրամ էլ՝ որպես փոխվարչապետ։

Հավելենք, որ, հայտարարգրի համաձայն, Տիգրան Խաչատրյանի կինը՝ Սյուզաննա Բաբաջանյանը «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է, իսկ որդիներից Մուշեղ Խաչատրյանը «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս» ՓԲԸ բաժնետեր է։ Նկատենք, որ նրա կինը «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում» որպես տնտեսագետ է աշխատում, որդիներից մեկը ՊԵԿ-ում գլխավոր մասնագետ է, մյուսն էլ՝ «Ակբա» բանկի բաժնի ղեկավար է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930