Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը․ ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք. Տիգրան Աթանեսյան

Հունիս 24,2023 10:07

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը:
Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է՝ հիմնականում քննիչի միջնորդությունից:

Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են և 2 էջ, վերջապես, դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, «պատճառաբանություն» դա անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:

Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:

Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի Նիկոլը ծախում է Հայրենիքը»:

Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:

Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:

Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկ նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:
Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930