Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը խոչընդոտների է հանդիպում․ «Փաստ»

Հունիս 24,2023 09:50

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը։ Նշենք, որ երբ հունիսի 20-ին ԿԸՀ-ն որոշել էր բավարարել նախաձեռնող խմբի 50 հազար ստորագրություն հավաքելու և ԱԺ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումը, նախաձեռնության ներկայացուցիչները հայտնել էին, որ դիմումներ պետք է ներկայացնեն համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում ստորագրահավաքի համար պետք է տարածք տրամադրեին։

«Հայաքվե» նախաձեռնությունը հասցեներ հատկացնելու հարցով դիմել է ՏԻՄ կառույցներին, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ բոլորն են կատարում օրենքով սահմանված պարտավորությունները։ Ոմանք մերժում են ստորագրահավաքի անցկացման վայրեր հատկացնելու պահանջը, ոմանք վերաուղղորդում են քաղաքապետարան, չնայած, համաձայն օրենքի, ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես համայնքապետարանները պարտավոր են տրամադրել տարածքներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930