ԵՄ խոսնակի հայտարարությունը լարվածության աճի վերաբերյալ
Եվրոպական միությունն ուշադրությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին շաբաթների ընթացքում աճող լարվածությանը, մասնավորապես՝ երկու երկրի միջև միջազգային սահմանի երկայնքով ամենօրյա բնույթ կրող կրակոցների մասին հաղորդումների՝ ի հավելումն Ղարաբաղի հետ շփման գծում նմանատիպ միջադեպերի։
Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը խիստ մտահոգիչ է։ Այն ուղղակի սպառնալիք է տեղի բնակչության կենսապայմանների համար և առաջացնում է մարդասիրական աղետի վերաբերյալ լուրջ մտավախություններ։
Մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԵՄ-ն շարունակում է ամենաբարձր քաղաքական մակարդակում ներգրավվածությունն՝ ուղղված օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխընդունելի լուծումներ: