ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի լուսանկարն այսօր տեղադրված էր Ազգային ժողովի միջանցքում եւ սեղանի վրա դրված հուշատետրում գործընկերները, ԱԺ աշխատակիցները իրենց վերջին հրաժեշտի խոսքն էին գրել ու ցավակցություններ հայտնել պատգամավորի ընտանիքի անդամներին:
Ուշագրավ էր հուշատետրում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գրառումը՝ նվիրված Վիգեն Խաչատրյանին: Նա մեջբերել էր Վլադիմիր Վիսոցկու երգից հատված ու գրել. «Друг, оставь покурить! — А в ответ — тишина
Он вчера не вернулся из боя»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը գրել է. «Լավ մարդ, բարի մարդ, ուրախ մարդ, ՀՀ-ին նվիրված մարդ: Ցավալի կորուստ բոլորիս համար»: Պատգամավորները նշել են, որ Վիգեն Խաչատրյանի մահով «արդի հայ քաղաքական միտքը լրջագույն կորուստ է կրել»:
Ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի՝ ՀՀ խորհրդարանը կորցրեց իր սյուներից մեկին:
ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը գրել է. «Ես ինձ կիսատ կզգայի, եթե ճանաչած չլինեի քեզ»: Իսկ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպիսի գրառում է արել. «Չեմ պատկերացնում առավոտյան նիստի գնալը առանց քեզ հետ մի քանի րոպեանոց զրույցի ու սուրճի»:
«Ցանկանում եմ մեծարել սերը, որ ձեր սրտում առկա էր, սերը մարդկանց ու բնության հանդեպ, սերը մեր երկրի, ընտանիքի, ընկերների հանդեպ»,- գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ