Դուբայում (ՄԱԷ) մեկնարկել է շախմատի Global Chess League 2023 միջազգային մրցաշարը, որին մասնակցում է վեց թիմ։
Հայկական շախմատի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը, որը ներկայումս անդամագրված է ԱՄՆ շախմատի ֆեդերացիային, առաջին համարով հանդես է գալիս Triveni Continental Kings թիմում։ Հայ շախմատիստը երկու տուրերում էլ ոչ-ոքի է խաղացել, իսկ նրա թիմը երկու տուրից հետո ընթանում է չորրորդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ