Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնում հաջողվել է փրկել դանակահարված տղամարդու կյանքը

Հունիս 23,2023 20:33

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանում ահազանգ է ստացվել դանակահարության դեպքի մասին: Ահազանգն ստանալուն պես շտապ բուժօգնության բրիգադը մեկնել է կանչի վայր: Տեղում առաջին  անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Վիճակը ընդունման պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, առկա էր հեմոռագիկ շոկ:

Տղամարդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:

Տուժածի մոտ հայտնաբերվել է  կրծքավանդակի՝ աջից  առաջնային պատի ծակած-կտրած թափանցող  վերք:  Վնասված է եղել աջ թոքը, միջկողային զարկերակը, թափանցող վերքն ավարտվել է սրտակրանքի շրջանում: Պացիենտի մոտ՝ պլեւրալ խոռոչում, առկա է եղել մոտ 2 լիտր արյուն: Յուրաքանչյուր րոպեն թանկ էր:

Շնորհիվ վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հովակիմ Գոգորյան,  Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան) կատարվել է բարդ վիրահատություն՝  հեմոստազ, թոքի ամբողջականության վերականգնում, սրտապարկի վերականգնում: Մոտ 1.5 ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն առաջացել: Տղամարդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, օպերատիվ գործողությունների ու փոխգործակցության արդյունքում  բժիշկներին հաջողվել է փրկել  երիտասարդ տղայի կյանքը:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930