Երկու ամիս առաջ «հայ-ադրբեջանական սահմանին» անցակետի տեղադրումը ուժեղ քաղաքական կամքի ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ՊՆ կոմանդոս զորամասերից մեկում Մարտական նշանի հանձնման արարողությանը:
«Եթե վերլուծենք վերջին 2,5 տարվա իրադարձությունները, ապա յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ մեր յուրաքանչյուր քայլի հետևում եղել է ուժեղ քաղաքական կամք, ուժ, տրամաբանություն, միջազգային իրավունքը, և յուրաքանչյուր քայլ եղել է նախորդի տրամաբանական շարունակությունը»,- ասել է Ալիև:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ