Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պահանջում է, որպեսզի այլ երկրները հարգեն իր տարածքային ամբողջականությունը. Ալիև

Հունիս 23,2023 18:50

Բաքուն պահանջում է, որպեսզի այլ երկրները հարգեն իր տարածքային ամբողջականությունը ոչ թե խոսքով, այլ գործով: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ՊՆ կոմանդոս զորամասերից մեկում Մարտական նշանի հանձնման արարողությանը:

«Ուստի նրանք, ովքեր մեզ մեղադրում են վրիժառության մեջ, թող իրենց նայեն հայելու մեջ: Մենք պահանջում ենք ոչ թե վրեժ, այլ արդարություն: Մենք պահանջում ենք, որպեսզի պահպանվի արդարությունը: Մենք պահանջում ենք, որպեսզի ոչ ոք չմիջամտի մեր ներքին գործերին: Մենք պահանջում ենք, որպեսզի բոլոր երկրները հարգեն մեր տարածքային ամբողջականությունը ոչ թե խոսքով, այլ գործով. այդ ժամանակ էլ մենք հարգանքով կվերաբերվենք իրենց տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով, ադրբեջանական բանակն այսօր ունի «բարձր բարոյական որակներ»: «Ի տարբերություն Հայաստանի՝ մենք նրանց քաղաքները չենք ավերել «Իսկանդեր», «Տոչկա» և «Էլբրուս» հրթիռներով»,- ասել է նա:

Ըստ Ալիևի, այն «կեղտոտ արշավը, որն այսօր տարվում է Ադրբեջանի դեմ», չի ունեցել և չունի որևէ նշանակություն: «Եթե ոչ մեկը չկարողացավ ազդել մեր կամքի վրա Հայրենական պատերազմի ժամանակ, ապա, բնականաբար, չեն կարող ազդել նաև այսօր»,- ասել է նա:

Ալիևը հերթական անգամ ասել է, որ «օկուպացիայի շրջանում» հայերը «հողին են հավասարեցրել իրենց քաղաքները, ավերել են պատմական հուշարձանները, պղծել ու ավերել են սրբավայրերը»:

«Միջազգային հանրությունը և կոռումպացված եվրոպացի պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնք այսօր ամեն օր այցելում են Հայաստանը, աչք են փակում դրա վրա: Ի՞նչն է նրանց ստիպում այդպիսի անարդարություն գործել: Երկակի ստանդարտները և կաշառքը: Այլ բացատրություն դրան չի կարող լինել»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930