Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ին և Թուրքիային առավելություն կտա Իրանի դեմ». թուրք սյունակագիրը՝ թուրք-ադրբեջանական HAKIM համակարգի մասին

Հունիս 23,2023 18:28

Ermenihaber. Թուրքիան և Ադրբեջանն առաջիկայում սկսելու են օգտագործել ASELSAN-ի արտադրության HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգը։  Այդ մասին նշվում է թուրք սյունակագիր Սերթաչ Աքսանի հոդվածում, որը հրապարակվել է պետական TRT լրատվամիջոցում:

Հոդվածի հիմքում Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունի խոսքերն են, որոնք հնչեցրել էր օրեր առաջ ադրբեջանական Poligon.az-ին տված հարցազրույցում։

«HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի նախագիծն Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ-ների համատեղ ամենակարևոր նախագծերից մեկն է։ Այս նախագծով ապահովվում է Ադրբեջանի օդային տարածքի վերահսկողությունը և երկու երկրների ՌՕՈւ-ներն ունենում են համատեղ օպերացիաներ իրականացնելու հնարավորություն» ։

Նրա խոսքերով, երբ այս նախագիծը լիովին իրականացվի, համատեղ օդային տարածքի վերահսկողության զոնան ընդլայնվելու է Էգեյան ծովից մինչև Կասպից ծով»:

Հոդվածում ներկայացված ինֆոգրաֆիկայում նշվել է, որ համակարգը տեղեկություն է ստանալու բազմաթիվ ռադարներից, բոլոր տեղեկությունները հավաքվելու են Էսքիշեհիրում, երկու երկրները եթե ցանկանան, տեղեկատվությունը փոխանցվելու է ՆԱՏՕ-ին։

Պաշտպանական արդյունաբերության հետազոտող Անըլ Շահինը նշել է, որ Ադրբեջանում գտնվող ռադարներից ստացված տեղեկությունը HAKIM-ի միջոցով փոխանցվելու է Թուրքիային և հակառակը։ Օրվա վերջում Էգեյան ծովից մինչև Կասպից ծով տեղակայված ռադարների տեղեկությունները երևալու են HAKIM-ում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բոլոր տեղեկությունները փոխանցվելու են ՆԱՏՕ-ին՝ Շահինը նշել է, որ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այժմ ևս իր ստացած բոլոր տեղեկությունները չէ, որ փոխանցում է ՆԱՏՕ-ին։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում կան ինչպես ՆԱՏՕ-ին հայտարարագրված ռադարներ, այնպես էլ կան ազգային կարգավիճակ ունեցող ռադարներ, որոնցից որևէ տեղեկություն չի փոխանցվում։

Անդրադառնալով այն հարուցեին, թե այդ համակարգի օգտագործումը որքանով է առնչվելու հարևան երկրներին՝ Շահինը նշել է, որ միայն երկու երկրներն են հասանելիություն ստանալու միմյանց ռադարների տեղեկություններին, սակայն ընդգծել է․

«Ադրբեջանում գտնվող մի ռադարային կայան աշխարհագրական տեղակայման պատճառով կարող է հայտնաբերել Իրանի հյուսիսում գտնվող օդային օբյեկտները կամ բալիստիկ հրթիռային շարժերը։ Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Քյուրեջիքի ռադարային բազայի հիմնական առաքելությունն Իրանի բալիստիկ հրթիռային շարժերին հետևելն է։ Այստեղ որոշ կույր կետեր կան։ Ադրբեջանում գտնվող ռադարները կարող են վերացնել այդ կույր կետերը։ Այս իրավիճակն առավելություն կձևավորի ՆԱՏՕ-ի և Թուրքիայի համար, իսկ Իրանի համար՝ անհարմարություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930