Shamshyan.com. «Վալերիյ Օսպիյանը կամ նրա կինը Արաբկիր վարչական շրջանում 120 հազար դոլարով տուն են գնել»,- ասում էին զանգահարողները:
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարանային շենքի բնակիչներից, որոնք հայտնում են՝ տեսել են, թե ինչպես է հիմնականում երեկոյան ժամերին ՀՀ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը այցելում իրենց շենք։
Բնակիչներն ասում էին, որ իրենք ունեն տեղեկություններ, որ այդ շենքի բնակարաններից մեկը օրեր առաջ մոտ 120 հազար ԱՄՆ դոլարով գնել է Վ․ Օսիպյանը, սակայն տունը գրանցված է նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի անվամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: