Մալաթիա-Սեբաստիայի հ. 81 մսուր-մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված ու վերակառուցված հերթական կրթօջախն է:
Շինարարության շուրջ մեկուկես տարում կատարվել է շենքի սեյսմիկ ամրացում, ջերմամեկուսացում ու հիմնանորոգում: Փոխվել են մանկապարտեզի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, էլեկտրասնուցման մալուխները: Մանկապարտեզն ամբողջությամբ կահավորվել ու հարմարեցվել է երեխաներին: Տանիքին տեղադրված արևային վահանակներն ու արևային ջրատաքացուցիչն էլ կապահովեն մշտական տաք ջուր:
Մանկապարտեզի նոր պայմաններին ծանոթացել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, ՀՀ-ում Չեխայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, քաղաքապետարանի և վարչական շրջանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ:
Մանկապարտեզի վերակառուցումից հետո կրթօջախում երեխաների համար ստեղծվել են անվտանգ ու հարմարավետ պայմաններ: Մինչ նորոգումը 5 խմբով գործող նախակրթարանն այժմ կգործի 6 խմբով:
Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: ՄԱԶԾ-ի միջոցով առանձին դրամաշնորհ է տրամադրել «Կանաչ կլիմա»-ի հիմնադրամը: Ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից:
Կարդացեք նաև
Մանկապարտեզը քաղաքապետարանի նախաձեռնությամբ համալրվել է նաև նոր ուսումնական նյութերով:
Երևանի քաղաքապետարան