Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ամիսը 90 հազար դրամ եմ վճարում աղբահանության համար, բայց աղբաման չունենք, դիմում ենք, ասում են՝ բա աղբը ո՞ւր ես թափում. Նախիջեւան եմ տանում». Գործարար

Հունիս 23,2023 17:22

Այսօր ԱԺ Մարտու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում էր կազմակերպվել «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երեւանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» թեմայով:

«Արարատշին» ընկերության տնօրեն Գագիկ Թովմասյանն ասաց՝ ստացվում է այնպես, որ Հայաստանը Երեւանն է, Երեւանն էլ Կենտրոն համայնքն է, դրանից դուրս` խնդիրները չեն լուծվում. «Ամիսը 90 հազար դրամ գումար եմ վճարում աղբահանության համար, բայց աղբաման չունենք: Երբ որ դիմում ենք, ասում ենք՝ գումարը չենք տալու, ասում են՝ բա աղբը ո՞ւր ես թափում: Նախիջեւան: Տանում եմ հետս Արարատ, այնտեղից Սադարակից նորից հետ եմ բերում: Հո այսպես չի՞ լինի: Բաբաջանյան փողոցի վրա արդեն մի տարի է՝ չենք կարողանում մի աղբաման դնել: Ով քաղաքապետ է ուզում դառնա, թեկնածու է՝ մետրո է սարքում, հա, բայց 5 տարի է՝ 300 մետր ճանապարհ չեն կարողանում սարքեն Բաբաջանյան փողոցի վրա: Ես այդ տարածքում գույքահարկ եմ վճարում, արդեն 5 տարի է՝ եթե այդ տարածքը չաշխատեց, փողը չեմ կարողանալու տալ: Եկեք գնանք նայենք, մարդ չկա աշխատող, հետեւողականություն չկա: Մի քանի օր առաջ Շամշյանն էր եկել, լավ է Շամշյանը կա, մեկ էլ իրեն ենք կարողանում մի երկու-բան ասել»:

Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հիմա աղբահանությունը ավելի լավ է կատարվում, քան «Սանիտեք» ընկերության ժամանակ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930