Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյական մարդը, բարոյական գործիչն ու պետական մտածողը հրաժարական կտար»․ Տավուշի թեմի առաջնորդ

Հունիս 23,2023 16:23

Aravot.am-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարծիք հայտնեց, որ բարոյականություն ունեցող անձը հրաժարական կտար, քանի որ ամեն ինչ ձախողել է և ձախողում է։

«Բարոյական մարդը, բարոյական գործիչը, պետական մտածողն այդ քայլին կգնա, որովհետև ինքը ձախողել է և շարունակաբար ձախողում է։

Սա քաղաքականությունից դուրս է, չես կարող բարոյական խնդիրը՝ կապված պետականության և քո գործունեության հետ առնչակցել քաղաքական խնդրին՝ ասելով, որ ժողովուրդը մեզ ընտրել է։

Ժողովուրդը շատ բան կարող է ընտրել՝ ըստ իր պատկերացումների և ցանկությունների։ Ասենք, օրինակ՝ ժողովուրդը հավանություն է տալիս թմրամոլությանը կամ թմրամոլներին, ուրեմն ի՞նչ, դա ճի՞շտ է, ճշմարտությո՞ւն է դա։

Ժողովուրդը կամ մարդկանց մի հատվածը, ոչ ամբողջ ժողովուրդը՝ իրենց պատկերացումների, ցանկությունների համաձայն, ասենք օրինակ՝ հավանություն է տալիս կամ ընտրում է անառակ կյանքը։ Հիմա դա ճշմարտությո՞ւն է։

Օրինակ՝ ասենք թմրամոլությունը պետք է լինի կարևոր կենցաղային իրավիճակ, հասկացողություն, գաղափար և այլն, ինչ ուզում եք, ասեք։ Ժողովրդի ինչ-որ հատվածն էլ՝ փոքր փոքրամասնություն կամ մեծամասնություն՝ կապ չունի, ասում է՝ այո, այդպես ճի՞շտ է, հիմա դա ճշմարտությո՞ւն է։ Դա բարոյակա՞ն է, այդպե՞ս է լինում կյանքը։ Եթե դու չես առաջարկում ինքդ քեզ այդ թմրամոլը, այդ անառակը և այլն, և այլն, չես բերում առաջարկելու, ժողովուրդը ինչո՞ւ պիտի ընտրի կամ չընտրի։

Խնդիրն ինքնամատույց լինելն է, երբ որ դու մի գործի գիտակ չես, չես կարող և ոչ միայն չես կարող, այլ ձախողել ես և անընդհատ շարունակաբար ձախողում ես՝ սրան-նրան մեղադրելով, պատճառաբանություններ փնտրելով ինքնարդարացման ճանապարհով՝ ոչ միայն դու ես անկումի մատնվելու, այլ նաև քեզ հետ քո պետությունը, քո հայրենիքը, հենց քեզ ընտրած ժողովուրդը»,-ասում է Սրբազանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930