Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. Հայաստանին ձեռնտու է մասնակցել ԵԱՏՄ ինտեգրացիոն մեգանախագծին

Հունիս 23,2023 15:13

2024-ին լրանում է Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը: Այդ առթիվ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին» թեմայով քննարկման ժամանակ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նկատեց, որ Հայաստանին ձեռնտու է մասնակցել այս ինտեգրացիոն մեգանախագծին, քանի որ շարունակվում է մեր տնտեսության առաջանցիկ զարգացումը, որտեղ կարևորագույն դեր է խաղում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը:

Ըստ Սաֆարյանի, աշխարհի առաջատար վերլուծական-վարկանիշային կազմակերպությունները զգուշորեն կանխատեսում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել մոտ 4,5-5%-ով տարվա արդյունքում: Եվրասիական փորձագիտական ակումբը հուլիս-օգոստոս ամիսներին կներկայացնի 2023 եւ 2024 թվականներին Հայաստանի տնտեսական զարգացման «Հայաստանի տնտեսությունը 2023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» թեմայով սեփական հետազոտության արդյունքները: Արամ Սաֆարյանի խոսքով, կանխատեսումները լավատեսական եւ հուսադրող են:

Արձանագրելով, որ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ առճակատումը արդիական դարձրեց «Ետխորհրդային ինտեգրացիոն տարածք» հասկացությունը, Արամ Սաֆարյանը կարեւորում է մեծ եվրասիական տարածաշրջանի երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունը արտաքին սպառնալիքների և մարտահրավերների մինիմիզացման համար: «Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել նոր որոշումների այդ փնտրտուքին և դա բխում է հայ ժողովրդի շահերից: Նույնիսկ այժմյան դժվար պահին, երբ գլոբալ խաղացողները թշնամություն են անում, մրցակցում են և հակամարտում համարյա բոլոր համաշխարհային և տարածաշրջանային նշանակության հարցերում, մեր երկիրն առայժմ զբաղեցնում է կառուցողական դեր և փորձում է ներդաշնակեցնել իր իրական և պոտենցիալ հնարավորությունները տարածաշրջանի հարևանների հնարավորությունների հետ այն հաշվով, որպիսի ստանա ավելի մեծ օգուտ և ավելի մեծ շահ ծավալվող տնտեսական գործընթացներից: Շատ կարևոր է (և դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է) թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի աշխարհաքաղաքական նախապատվությունների հողի վրա հասարակական-քաղաքական բախումների թատերաբեմի: Սա չի բխում Հայաստանի շահերից և այդ մասին պետք է պարզ ու հստակ ասել», – վստահ է Արամ Սաֆարյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930