Լրահոս
Օրվա լրահոսը

«2018թ-ին մեր դրական բարի, կարեւոր էներգիան սպառվեց ոչնչի համար». Աննա Մայիլյան

Հունիս 23,2023 15:00

«Իմ խորը համոզմամբ՝ հասարակությունն այսօր էներգետիկ սպառման մեջ է, ոչ թե ցանկություն չկա պայքարելու: Պայքարը պետք է լիներ անպայման: Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասն է, եւ այժմ մեր ժողովրդի հանդեպ կատարվում է ոտնձգություն, թշնամին ուզում է մաքրել այդ տարածքը հայերից, ինչպես միշտ արել է»,- «Հայելի» ակումբում նշեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը;

Նրա խոսքով. «Այլ հարց է՝ նպատակ ունե՞նք թշնամուն հակահարված կամ հակածրագիր ներկայացնելու, թե միշտ պետք է անհոգ ապրենք՝ չմտածելով, որ շրջապատված ենք սարսափելի թշնամիներով: Մեր էներգետիկ սպառումը տեղի ունեցավ 2018թ, փաստորեն մեր ամբողջ լավ, դրական բարի, կարեւոր էներգիան կուտակվեց եւ սպառվեց ոչնչի համար»:

Աննա Մայիլյանը հիշում է. «Ապրիլյան պատերազմից հետո հետաքրքիր երիտասարդություն էի նկատում, ուրախանում էի, որ նման երիտասարդներ կային, հենց նրանք պետք է ապահովեին մեր ապագան, բայց իրենք ոչնչացվեցին, նրանց կարեւոր էներգիան սպառվեց; Իհարկե, չի կարող հավերժ սպառվել, մեր ժողովրդի տեսակի պարագայում պատմական ընթացքում այդ էներգիան անընդհատ վերականգնվում է, մեր ազգը պայքարող ազգ է, հանդուրժող չէ, մեզ անվերջ ուզեցել են կռացնել, դարձնել ծառայող, ճորտ, բայց միեւնույն է՝ չի ստացվել եւ չի ստացվելու»:

Աննա Մայիլյանի խոսքով. «Որպեսզի կարեւոր էներգիան կրկին վերականգնվի, պետք է ատելությունը մեր միջից դուրս գա, վերադառնանք մեր արմատներին: Ի դեպ, ինչպես բանակը, այնպես էլ մշակույթը, եթե արմատից կտրես, ավանդույթներից ոչինչ չի մնա: Վերադարձը արմատին կապված է ազգային հիշողության հետ, դա կատարվում է անհատների, պատմությունը ճանաչելու ցանկության միջոցով, եւ մեծերը պետք է երիտասարդներին այդ հարցում ուղղորդեն, որպեսզի մեր դրական էներգիան կրկին վերականգնվի»:

Երգչուհին դրվագներ հիշեց իրենց վերջին համերգից, որտեղ հնչել են բացառապես հայրենասիրական երգեր. «Այսքան տարի բեմի վրա եմ, այդպես կերակրող, ոգեւորող երեկո դեռ չեմ տեսել… Կար մի միասնական օրգանիզմ՝ հանդիսատես-կատարող: Հիմա մեզ ի՞նչ է խանգարում, որ որպես ազգ եւ ժողովուրդ միավորվենք ազգային գաղափարի շուրջ: Մեզ միշտ փրկել է ազգայինի շուրջ համախմբվելը…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930