Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյանն առաջարկում է լրջորեն պատրաստվել 2024-ին ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելուն

Հունիս 23,2023 14:40

2024-ին լրանում է Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը եւ կազմակերպության նախագահությունն անցնում է Հայաստանին: Այդ առթիվ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մամուլի կենտրոնում «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը. ԵԱՏՄ պայմանագրի 10-ամյակի նախօրեին» թեմայով քննարկման ժամանակ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ պետք է լրջորեն նախապատրաստվել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան:

Բանախոսի կարծիքով, ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ որոշում էր. «Դա թույլ է տվել մեր երկրին ավելի մեծ չափով բացահայտել իր տնտեսական ներուժը և ապահովել տնտեսության շարունակական զարգացումը, ինչն էլ իր հերթին պետք է որ բարեբեր ազդեցություն ունենա մեր երկրի զարգացման վրա»:

Եվրասիական փորձագիտական ակումբի տվյալներով, ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցությունը գնալով ավելի մեծ թվով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների է սկսում հետաքրքրել: Ակումբի ջանքերով եւ Երեւանի պետական համալսարանի բարյացակամ վերաբերմունքի պայմաններում անցկացվել են «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից իրավիճակ և տեսանելի հեռանկարներ» թեմայով ուսանողական գիտական լավագույն աշխատանքի և երիտասարդ գիտնականի լավագույն հոդված մրցույթներ: ԵԱՏՄ համար հոբելյանական տարում եւս մրցույթներ կանցկացվեն. երիտասարդ գիտնականների և ասպիրանտների, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների: Թեման՝ «ԵԱՏՄ նշանակությունը Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման համար»: Մրցույթը կդառնա եվրասիական ինտեգրման և նրա հեռանկարների վերաբերյալ առարկայական գիտելիքների տարածման գործիք: Ուստի Եվրասիական փորձագիտական ակումբը կոչ է անում մեր երկրի իշխանություններին և գիտափորձագիտական հանրությանը խթանել հասարակական և գիտական բանավեճեր ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ, ծավալել երկխոսություն գիտափորձագիտական հանրության հետ, ներգրավել մեր երկրի գիտնականներին և փորձագետներին, նպատակ ունենալով ապահովել հայկական ուրույն ներդրում եվրասիական ինտեգրման հետագա խորացման ուղիների մեծ փնտրտուքում:

Հայկական գիտափորձագիտական հանրությունը ունի ներուժ եվրասիական հեռանկարների գիտական փնտրտուքին արժանապատվորեն մասնակցելու համար: Եվրասիական փորձագիտական ակումբը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցելու հարուստ փորձ ունի եւ պատրաստ է հայաստանյան ակադեմիական հաստատություններում և առաջատար բուհերում փնտրել շնորհալի երիտասարդների, որոնք հետաքրքրված են ինտեգրացիոն թեմաներով և ցանկանում են դրանով զբաղվել մասնագիտորեն: Եկող տարի նախատեսված Եվրասիական շաբաթ և ինտեգրման թեմայով միջազգային համաժողովներին պետք է հրավիրվեն առավելագույն թվով գիտնականներ և փորձագետներ:

«Ակնհայտ է, որ մեր հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման տեմպից և ուղղություններից և այդ գործընթացի, որտեղ լոկոմոտիվ է հանդես գալիս Ռուսաստանը, կողմնակիցների թիվը որոշակիորեն նվազել է: Որպեսզի թույլ չտանք մեր հասարակությանը հեռանալ Ռուսաստանից եւ չթուլացնենք ինտեգրման տեմպերը մենք պարտավոր ենք հրավիրել հայկական երիտասարդության ուշադրությունն ու հետաքրքրությունը, ինչը, զգալի մասով նաև հասարակական-քաղաքական խնդիր է: Այդ պատճառով էլ, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում մեր երկիրը պետք է եվրասիական տարածքին և միջազգային հանրությանը ցուցադրի, որ կարող է արժանապատվորեն և նշանակալից կերպով մասնակցել վերոհիշյալ գործընթացներին, օրինակ դառնալ հայ ժողովրդի շահերից և կարիքներից բխող խելացի, հավասարակշռված մասնակցության համար, ինչպես եվրասիական ինտեգրման գործընթացին, այնպես էլ Մեծ Եվրասիայում ընթացող տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930