Խաղաղության բանակցություններում «որոշ առաջընթաց» է եղել: Reuters-ի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ իրենք պատրաստակամ են պայմանագիր կնքելու հարցում:
«Ինչո՞ւ Հայաստանի վարչապետից երկուսուկես տարի պահանջվեց (պատերազմի ավարտից հետո)՝ ասելու, որ իրականում ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Բայրամովը:
Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է հայտարարություններից բացի «գործնական քայլեր» անի:
«Եթե կա ցանկություն ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ»,- ասաց նա։- Բայց եթե իրական պատրաստակամություն չլինի… ապա դա կարող է լինել ավելի ուշ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ