Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլն իր ստեղծած ծակի մեջ խցկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավունքները». Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 23,2023 13:33

«Մենք ամեն օր ապրում ենք, զգում ենք եւ գտնվում ենք օրհասական իրավիճակում, կուտակվել է ահագին ահազանգային տեղեկատվություն»,- «Հայացք» մամուլի ակումբում նշեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ իր նախաբանը մի փոքր երկար է լինելու, ապա կպատասխանի լրագրողների հարցերին:

«Ես, որ երբեք անուններով եւ մակդիրներով քիչ եմ խոսում, այժմ պիտի սկսեմ երկու բառով՝ Ծակ Նիկոլ…Միլան Կունդերան չեխ ֆրանսիացի գրող է, որը խոսել է հիշողության ծակի մասին… Ինչպես են դաժան մարդիկ, ոճրագործները բացում հիշողության ծակը եւ խցկում են իրենց մեղքերն այդ ծակի մեջ…

Ցավոք սրտի այդ մարդը, որ անունն արդեն տվեցի, ամեն անգամ, որ բացում է բերանը՝ արտաքին կամ ներքին լսարանի առջեւ, խցկում է իր ստեղծած ծակի մեջ Հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը եւ ամենակարեւորը՝ իրավունքը:

Սկզբում մենք մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղություն, անմեղսունակություն, երբ ընդդիմադիր էր, դա իշխանությունը փոխելու պայքարի մաս էր կազմում, բայց հիմա հասկանում եմ, որ դա կանխամտածված է, ծրագրի մաս է կազմում»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը:

Ապա հավելեց. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը՝ Ծակ Նիկոլը նստում, ժամերով խոսում է, բացում է այդ ծակը, այնտեղ գիտակցաբար խցկում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավունքները, շահերը եւ դա վերաբերում է եւ Հայաստանի Հանրապետությանը, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, եւ Սփյուռքի մեր միասնությանը:

Նա գիտակցելով, խոստովանելով, հայտարարելով աշխարհով մեկ, որ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է Ցեղասպանություն, իր քայլերով մեր հայրենակիցներին բերում է ամբողջական պաշարում, մեր հայրենակիցների Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի մաս, մեր հայրենակիցներին ուղարկում է ցեղասպան Ադրբեջանի ծոցը՝ բանակցությունների, մինչդեռ այդ նույն Ադրբեջանը, որ ասում է ձեզ ոչ մի իրավունք, բացի Ադրբեջանի քաղաքացիությունը, չունեք: Այս դեպքում ինքը դառնում է ցեղասպանության մեղսակից, գործակից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930