Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինը, որը դիմում է խոշտանգումների, ապացուցում է, որ հնարավորություն չունի կատարելու իր կարևորագույն առաքելությունը. Արսեն Բաբայան

Հունիս 23,2023 13:38

 «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Տիգրան Առաքելյանին ճանաչում եմ դեռևս 2008 թվականից: Քննչականում խոշտանգվելու մասին Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ: Ավելին, այդ ամբողջը հաստատող օրինակ ունեմ իմ կողմից վարվող փաստաբանական գործերից մեկով:

Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալումներն ամբողջությամբ անցնում են ծանրագույն խոշտանգումներով, ինչի վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ վկայություններ:

Նույնիսկ այն դեպքում, երբ ինձ համար ամբողջությամբ անընդունելի և մերժելի է Վարդան Ղուկասյանի հանրային գործունեության ձևը (հայհոյանքներ և այլն), միևնույնն է դրանից մի քանի անգամ առավել անընդունելի և ծայրաստիճան մերժելի է իրավապահ մարմիններում իրականացվող վայրագ խոշտանգումները և մարդկանց արժանապատվության ստորացումները:

Այդպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ:

Իրավապահ մարմինը, որը դիմում է անձանց խոշտանգումների, հստակ ապացուցում և արձանագրում է, որ հնարավորություն չունի կատարելու իր վրա դրված կարևորագույն առաքելությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930