Երևան քաղաքում՝
Հունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.3°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.6°C (1963թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.0 °C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ