Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կարիք չի տեսնում լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տրամադրել Արցախի հայերին. Բայրամով

Հունիս 23,2023 13:19

Պաշտոնական Բաքուն անհրաժեշտություն չի տեսնում անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրել «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում ապրող հայերին», և Երևանի համապատասխան հայտարարությունը գնահատում է որպես միջամտություն իր ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք ընդունում այդպիսի նախապայման… մի շարք պատճառներով: Հիմնական պատճառն այն է, որ դա ներքին հարց է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որի մասնակիցն Ադրբեջանն է, ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երաշխավորելու բնակչության այդ հատվածի իրավունքները»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ հայ բնակչությունը «ադրբեջանական հանրության մեջ վերաինտեգրման շրջանակում» կպահպանի իր լեզուն, մշակույթը, կրթություն կստանա մայրենի լեզվով, «ինչպես որ Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930