Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատական ունե՞ք, որ կապիտալ ծախսերին չուղղված գումարներն են ուղղվել պարգեւավճար վճարելուն»․ Արթուր Խաչատրյանի հարցը

Հունիս 23,2023 12:24

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանին․ «Կենտրոնական բանկի տարեկան զեկույցում հետաքրքիր միտք էին արտահայտել, որ կա ռիսկ՝ կապիտալ ծախսերը չեն կատարվում, եւ այդ գումարներն ուղղվում են ընթացիկ ծախսերի վրա։ Այդ խորապատկերի վրա կասե՞ք՝ կապիտալ ծախսերն ինչքա՞ն են կատարվել, եւ արդյոք դուք սուբյեկտիվ գնահատական ունե՞ք, որ կապիտալ ծախսերին չուղղված գումարներն են ուղղվել պարգեւավճար վճարելուն»։

Գագիկ Բարսեղյանն ասաց, որ դա հաշվեքննության շրջանակներից դուրս է։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, ասաց․ «Մենք ունենք ֆիսկալ կանոններ, որով մեր ընթացիկ ծախսերը սահմանափակված են, չեն կարող գերազանցել այդ տարվա բյուջեով նախատեսված միջոցները, եթե կառավարությունը հավելյալ եկամուտներ չի ապահովել։ Հետեւաբար, որեւէ կապիտալ ծախս չի կարող վերաբաշխվել եւ ուղղվել ընթացիկ ծախսերին, որը կբերի ընթացիկ ծախսերի չափի ավելացմանը։ Ավելին, հարկային եկամուտների գերակատարման արդյունքում 2022 թվականին ավելացված կապիտալ ծախսերի չափը շատ ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերով ավելացումները։ Այո, հավելյալ եկամուտների հաշվին ավելացվել են ընթացիկ ծախսեր, բայց ավելացվել են նաեւ կապիտալ ծախսեր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930