Գերմանական ռադիոյի մշակութային ալիքը՝ Deutschlandfunk Kultur-ը հունիսի 21-ի 18.30-ի թողարկմանը ծավալուն՝ մոտ 24 րոպեանոց անդրադարձ է արել ԼՂ հայերի արդի վիճակին՝ վերնագրելով այն «տաբու է փշրվել»: Հազարավոր հայեր ԼՂ-ում շրջափակվել են՝ առանց բավարար սննդի եւ բուժապահովման: «Հայաստանի կառավարությունն այժմ առաջարկում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչել՝ այդու փշրելով տասնամյակների տաբուն», փոխանցում է հաղորդավարը:
«Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, շատ անսպասելի է, այսպես է սկսում իր ներածական խոսքը հաղորդման վարող Մարգարետե Վոհլանը ( Margarete Wohlan) ստուդիայում զրուցելով Թոմաս Ֆրանկեի (Thomas Franke) հետ, որ վերջերս է վերադարձել Հայաստանից, եւ ինչպես Վոհլանն է Ֆրանկեին ներկայացնում, նա տարածաշրջանը լավ գիտի:
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը փշրում տաբուն՝ նման քայլի դիմում» հարցին, Ֆրանկեն պատասխանում է, որ Հայաստանի կառավարությունը այլընտրանք չունի՝ պարտվել է պատերազմում, Ադրբեջանը լիովին վերահսկում է ԼՂ-ն, Հայաստանի պաշտպան Ռուսաստանը ռազմական օգնություն ցույց չի տվել, Ադրբեջանը նավթ ու գազ նաեւ եվրոպական երկրներին վաճառելով շատ զենք է գնել, Թուրքիայի դաշնակցությունն ունի:
Ղարաբաղի հարցում չէ միայն Հայաստանի անսպասելի քաղաքական դիրքորոշման փոփոխությունը: Հայաստանի դարավոր արտաքին քաղաքականությունն է փոփոխման, որոնման մեջ, Ֆրանկենին դիմելով ձեւակերպում է հաղորդավար Մարգարետե Վոհլանը՝ հիշատակելով Փաշինյանի Էրդողանին հաղթանակի առթիվ շնորհավորելու, նախագահական նստավայր մեկնելու փաստը: «Իհարկե Փաշինյանը այլ երկրների 78 առաջնորդների թվում էր, սակայն սա արտառոց բան է՝ հաշվի առնելով թեկուզ այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ցայսօր չի ընդունում: Ռուսաստանից հիասթափությունն այնքան մեծ է, որ ցեղասպանության հարցն էլ, այսպես ասած, Փաշինյանը զոհաբերո՞ւմ է»,- հարց է ուղղում հաղորդավարը:
Կարդացեք նաև
Հաղորդավարի այն հարցին, թե արտաքին քաղաքականության ի՞նչ ուղղություն է ընտրել Հայաստանը, Ֆրանկեն պատասխանում է, որ Հայաստանն ինքն էլ չգիտի:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: