Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, ամեն հայից. Աննա Կոստանյան. «Ազգ»

Հունիս 23,2023 12:20

Հավակնոտ թվացող նախաձեռնության ներկա ու առաջիկա անելիքների մասին «Ազգ»-ը զրուցել է «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության անդամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:

— 2020-ի աղետաբեր պատերազմից հետո խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները (այդ թվում՝ դուք) Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկ անգամ չէ, որ փողոց են դուրս եկել: Բայց նա այսօր էլ հպարտորեն հայտարարում է, թե իր գլխավորած թիմն անգամ պատերազմից հետո՝ 2021-ի արտախորհրդարանական ընտրություններում է հաղթանակ տարել: Նրա թիմի առանձին անդամներ էլ պնդում են՝ եթե հիմա էլ ընտրություններ անցկացվեն, առաջատարը ՔՊ-ն է լինելու: Ըստ ձեզ՝ որտեղի՞ց նրանց այդ վստահությունը: Ընդդիմությունը որտե՞ղ է թերանում, որ առ այս պահը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին:

— Նախ պետք է հստակ արձանագրել այն փաստը, որ Փաշինյանի՝ մինչ օրս վարչապետի աթոռը զբաղեցնելու հանգամանքը պայմանավորված է մի քանի գործոններով. հայկական քաղաքական դաշտի խիստ պառակտվածությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել պատերազմ պարտված ղեկավարի ու իր թիմի վերարտադրության համար, երկրորդ՝ փողոցային եւ խորհրդարանական ընդդիմությունը մշտապես փոքր հեռանկար ունեցող քայլեր է արել, որոնք համաժողովրդական հուսալքությունն են խորացրել, իսկ պայքարի ոգին մարել է: Երրորդ գործոնն այն է, որ Փաշինյանն ամեն դեպքում ունի արտաքին ուժերի անվերապահ աջակցություն՝ նրանց եւ իր պլաններն առաջ տանելու՝ ՀՀ-ն ու Արցախն անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելու համար: Ցավոք՝ այս վերջին գործոնը շարունակում է մնալ ամենամեծն ու ազդեցիկը՝ մնացած բոլոր պատճառների շարքում:

Նորից 2020-ի պատերազմից հետո իշխանափոխության պահանջով մի քանի 100 (եթե չասենք՝ 1000) հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր ու այլ իրադարձություններ են եղել: Բազմաթիվ նոր նախաձեռնություններ են հիմնվել, բայց այդ դրանցից եւ որեւէ մեկին չի հաջողվել ու հաջողվում հասնել Փաշինյանի հրաժարականին: Մարդիկ ձեզ ու «ՀայաՔվե»-ին ուղիղ հարց են տալիս՝ բա որ այս անգամ էլ չհաջողե՞ք: Քննադատություն կա, որ «Հայաքվե»-ն հերթական՝ անցնող-գնացող նախաձեռնությունն է լինելու:

— Քննադատությունը միշտ լավ է, քանզի օգնում է զգոն ու գործուն մնալ հաջորդական քայլերում՝ սթափ ու արձագանքող լինելով հանրության ազդակներին: Նախկինում արված կամ չարված գործողություններն ու քայլերը, անկախ իրենց անհաջողությունից կամ հաջողությունից, չպետք է բացառեն ապագա որեւէ այլ նախաձեռնություն՝ լինի քաղաքական, թե քաղաքացիական: «ՀայաՔվե»-ն աջակցող, օժանդակող նախաձեռնություն է, «եւ-եւ»-ի, ոչ թե «կամ-կամ»-ի մասին է, չի մերժում հանուն հայկական երկու պետությունների փրկության մեկնարկած կամ մեկնարկող որեւէ շարժում կամ գործողություն: «ՀայաՔվե»-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, ամեն հայից. եթե անձնական պատասխանատվությամբ մոտենանք հայրենիքի պահպանության համար մեկնարկած այս գործին, հաջողությունը երաշխավորված է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930