Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երկիրը ղեկավարում է չարությամբ, ատելությամբ, կռվազանությամբ, մանրոգությամբ ու շանտաժով. «Ազգ»

Հունիս 23,2023 11:48

Հինգ տարի արդեն մեր ԶԼՄ-ներին օրակարգ թելադրողը նույն անունն է՝ Նիկոլ Փաշինյան: Սահմանադրական դատարանի հպատակեցում, դատական համակարգի ենթարկեցում, զորահրամանատարների վարկաբեկում, Մայր աթոռի պաշտոնական մեկուսացում, երկրորդ նախագահի բանտարկում, երրորդի դատափետում, հասարակության երկբեւեռացում, քովիդի հաղթահարում պինցետով ու տնական արաղով, Արցախյան բանակցություններ «զրո կետից» սկսելու խոստում, «Արցախը Հայաստան է եւ վերջ»յան հրահրում, պատերազմի չսանձահարում, «հաղթում ենք» եւ ապա՝ «Նե՞ օլդու, Փաշինյան, նե՞ օլդու», «պարտվեցինք՝ քանի որ զինվորը ելակ չէր ուտում եւ տրուսիկ չուներ», «գլխավոր մեղավորը ե՞ս եմ», «11 հազար դասալիք ու դավաճան», եռաբլուրյան այցեր ու ծնկադրումներ, ոստիկաններով շրջապատում, ցուցարարների ջարդ, ձերբակալություն, պարգեւավճարներ, կոռուպցիոներների՝ դեմ պայքար եւ պայքարի դեմ կոռուպցիա, եւլն, եւլն:

Սրանք շատ չնչին մասն են այն թեմաների, որոնց հինգ տարվա ընթացքում ավելանալու են եկել «պողպատյա չաքուջը», «քեբաբ առ քեբաբը», բազմաթիվ լուտանքները, սպառնալիքները, «կուկուռուզ» ուտելը, կուսակիցների ճոխ հարսանիքները եւ այլ բաներ:

Հինգ տարի առաջ, երբ Փաշինյանը նոր էր նստել վարչապետի աթոռին, երկրի՝ նույնպես նորընտիր նախագահն իր մոտ էր հրավիրել խմբագիրների մի մեծ խմբի: Տարբեր հարցերի շարքում, հիմա արդեն նախկին նախագահը մեզ հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունենք նորընտիր վարչապետի մասին: Պատասխանեցի նաեւ ես եւ դիտել տվեցի, որ կառավարման ոչ մի փորձ չունի: Պատասխանս բնավ դուր չեկավ գործընկերուհիներիցս մեկին (այժմ ընդդիմադիր համարվող), որ ջղային՝ վրա տվեց. «Բայց նա այսքան տարի թերթ է ղեկավարել»: Պատասխանս եղավ քմծիծաղը:

Այսօր, հինգ տարի հետո, պատասխանս կլիներ՝ «Նա երկիրը ղեկավարում է այնպես՝ ինչպես իր թերթն էր ղեկավարում»: Չարությամբ, ատելությամբ, կռվազանությամբ, մանրոգությամբ ու շանտաժով:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930