Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննիչ հանձնաժողովը ժամանակի վատնում է. ստեղծեք պատերազմի հանցագործությունները քննող հատուկ ռազմական-դատական ատյան. «Ազգ»

Հունիս 23,2023 11:24

Ի՞նչ է խոհրդարանական հանձնաժողովը՝ ո՛չ դատական մարմին, ո՛չ որոշում կայացնող ատյան, ո՛չ ինչ-որ այլ լիազորություն ունեցող կառույց: Այն, ինչ այստեղ արվում է, թե բա՝ հանձնաժողովում հարցաքննվում է վարչապետը (կամ մյուսները), իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ուղղակի ավելորդ-աննպատակ ժամանակի եւ ռեսուրսի վատնում է, քանի որ եթե պատերազմի պարտության մեջ, իրոք, կան մեղավորներ, բացի փնթիությունից, անպատասխանատվությունից, անիրազեկությունից եւ անկարողությունից (որոնք եւս պատիժ նախատեսող իրավական հիմքեր են)՝ գործել են նաեւ միտումնավոր վնասարարներ, ապա ի՞նչ կարիք կա այդ բոլորը ֆինանսական, ժամանակի եւ այլ ռեսուրսների կորուստներով օդի ապարդյուն տատանման ենթարկել խորհրդարանում: Ստեղծեք պատերազմի հանցագործությունները քննող հատուկ ռազմական-դատական ատյան, թող այդ ատյանը իրավական մակարդակով քննություն անցկացնի , դատի ու դատապարտի հանցանք կատարածներին:

Թե չէ՝ խորհրդարանական քննող հանձնաժողո՜վ, կարեւոր տեսքով հավաքված մարդի՜կ, որոնք քննիչի ու դատավորի կերպարի մեջ են մտել, բայց նրանց արածը ոչ մի հանգուցալուծման չի բերելու, մարդկանց գիտակցության վրա ներազդելու նպատակ ունենալուց բացի, սա ինձ համար անհասկանալի եւ անհեռանկար բան է:

Նախ՝ թիվ մեկ դիտարկումը, որ բազմիցս հնչեցրել ենք ու այդ պարագայում ամենաակտուալն է. եթե անգամ ճիշտ է այն, որ հատուկ կազմակերպված հանցանքներ են եղել, նույնիսկ այն, որ ըստ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբը ուշացրել է ճիշտ տեղեկատվությունը, ու այս բնույթի գործողությունները նպաստել են պարտությանը, կամ անցյալում այսուայն բաներն են կատարվել, որոնք բերել են վերջնական պարտության այս արդյունքին, այդ թվում՝ ղարաբաղյան բանակցությունները, սրանք միգուցե քննելիք են ու պիտի քննվեն ե՛ւ հանրային, ե՛ւ իմ ասած ատյանի մակարդակով: Բայց անգամ այլոց ապացուցելի մեղքերի առկայությամբ հանդերձ, պատերազմի ընթացքի եւ արդյունքի թիվ մեկ պատասխանատուն զինված ուժերի՝ այդ պահի գերագույն գլխավոր հրանմանատարն է: Ոնց ուզում եք շուռումուռ տվեք իրադարձությունները, օրենսդրությունը, դա այդպես է միջազգային բոլոր կանոններով:

Այս իշխանությունը, եթե պատերազմ չլիներ, իր բազմաթիվ կադրային, պրոֆեսիոնալ եւ այլ բացերով հանդերձ՝ միգուցե մեկնարկային դիտվեր հետագա նոր որակի իշխանություն ձեւավորելու առումով: Բայց պատերազմն այդ բոլորը զրոյացրել է: Ու միմյանց հակադարձումների շարժառիթը եւս սեփական արդարացումներն են:

Բոլորդ միասին՝ ներկա եւ նախկին, մեղավոր եք:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930