Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, եւ այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Այս գործուղման հաշվետվությունը դեռ տեղադրված չէ։
Նույնկերպ հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն էր գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն այս գործուղման վերաբերյալ եւս հաշվետվություն տեղադրված չէ կայքում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։