Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի գլխավոր մարտահրավերները և ուսանողության դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում։
Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» շարժումը և «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն:
Քննարկման բանախոսներն էին «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամներ Երվանդ Բոզոյանը, Ձյունիկ Աղաջանյանը, Հովհաննես Հարությունյանը։
Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Կարդացեք նաև
Իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացրել են նաև քննարկմանը մասնակցող ուսանողները։
Որոշում է կայացվել այս ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական՝ դրանում ներգրավելով նոր շրջանակների։
«Մայր Հայաստան» շարժում