Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը հայտնում է.
«Այսօր երեկոյան Cyberhub.am-ի թիմին են դիմել մի շարք քաղաքացիներ, նշելով, որ իրենք Apple-ից ծանուցում են ստացել պետական մակարդակով հաքերային հարձակման թիրախ հանդիսանալու մասին։
Նշենք, որ Lockdown Mode-ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում է վարակման վտանգը, այնպես որ խուճապի մի մատնվեք։
Մենք այժմ փորձում ենք պատկերացում ստանալ հարձակումների ծավալի մասին»:
Կարդացեք նաև