Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Կարդացեք նաև
ՀՀ դատախազություն