ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունիսի 9-ին ստացել է «Գոյ» թատրոնի անձնակազմի 23 դերասանի կողմից ստորագրված հայցադիմում։ Սակայն հայցադիմումի ընթացքի վերաբերյալ նախարարությունը դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել։
Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը Datalex․am տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ թիվ ՎԴ/4479/05/23 վարչական գործով 14․06․2023 թվականին կայացվել է որոշում, համաձայն որի Արթուր Սահակյանի, Արա Մանուչարյանի, Ռիտա Խալաթյանի, Գուրգեն Սարգսյանի, Գագիկ Հակոբյանի, Հայկ Կլեկչյանի, Դավիթ Միրիջանյանի, Լիլիթ Բադանյանի, Էդգար Անդրեասյանի, Մարիաննա Դանիելյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Տրդատ Մակարյանի, Արսեն Ազիզյանի, Վաչագան Երիցյանի, Սարգիս Արզումանյանի, Գրիգոր Ազիզյանի, Սերգո Սարգսյանի, Աննա Գևորգյանի, Ալվարդ Հարոյանի, Հասմիկ Աբովյանի, Սամվել Թոփալյանի, Մարինե Պետրոսյանի և Գարիկ Մանուկյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին ներկայացրած դիմումի ընդունումը մերժվել է:
Որոշման 2-րդ կետով սահմանված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ