Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան Washington Times, New York Times, Los Angeles Times, Chicago Tribune հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն։
ԱՀ արտաքին գործերի նախարարություն
Կարդացեք նաև