Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը որոշել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը քննել բանավոր ընթացակարգով

Հունիս 22,2023 17:51

Վերաքննիչ դատարանն այսօր պետք է հրապարակեր ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը, սակայն որոշում չի կայացվել։ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշել է հարցը դնել բանավոր ընթացակարգով քննության։

Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը դռնփակ նիստում որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը։ Այս որոշման դեմ Խաչատուրովի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը տեղեկացրել էր, որ գրավոր ընթացակարգով է քննվելու բողոքը: Իսկ այսօր՝ հունիսի 22-ին դատարանը պետք է գրավոր ընթացակարգով հրապարակեր որոշումը։ Սակայն, ինչպես ասաց փաստաբանը, որոշում չի կայացվել։ «Այսինքն՝ դատարանն անցել է բանավոր ընթացակարգի, որպեսզի այս հարցը բանավոր քննի։ Նիստի օրը դեռ հայտնի չէ, կարծում եմ՝ նիստը դռնփակ կանցկացվի»,- ասաց Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930