Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջել է դատախազությունը». Արարատյան թեմը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործի մասին

Հունիս 22,2023 17:03

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազությունը սպասում է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ներկայացվելիք փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն՝ արդյոք սրբազանի ունեցվածքն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Թերթի տեղեկությունները դատախազությունը չի մեկնաբանել:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: Տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը հետեւյալը փոխանցեց. «Այդ թեմայով մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ գործի մանրամասներին չեմ տիրապետում, բայց վստահ ենք, որ փաստաբանն արդեն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջել է դատախազությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930