«Փաստինֆո». Հունիսի 15-ից առայսօր Լաչինի միջանցքով չի անցել անգամ Կարմիր Խաչի որևէ մեքենա։ Միջազգային այս կառույցի գործունեությունը արդեն ութ օր է՝ կասեցված է։
«Մեր գործունեությունը կասեցված է ամսի 15-ից։ Այդ օրը Ստեփանակերտի գրասենյակի մեր մեքենաները պետք է բուժառուներին տեղափոխեին, բայց գնահատելով անվտանգային իրավիճակը՝ հետ են դարձել, քանի որ պատասխանատվություն են կրում և՛ բուժառուների, և՛ անձնակազմի կյանքի համար։ Այդ օրից առայսօր որևէ գործողություն չենք իրականացրել»,-«Փաստինֆո»-ին այդ մասին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ շարունակում են աշխատել կողմերի հետ և հույս հայտնեց, որ կհաջողվի համաձայնության գալ և վերսկսել աշխատանքը։