Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի շրջափակումը` Ընկերվար երիտասարդների միջազգային միության ընդհանուր ժողովի օրակարգում

Հունիս 22,2023 16:08

Պանամայում հունիսի 22-25 տեղի կունենա Ընկերվար երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ / International Union of Socialist Youth) ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ Երիտասարդականի անդամ Հասմիկ Բուրուշյանը և ՀՅԴ-ի կողմից ԸԵՄՄ-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը:

ԸԵՄՄ ընդհանուր ժողովը միության բարձրագույն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և որտեղ հաշվետվություն է ներկայացվում նախագահության կողմից, ընտրվում նոր նախագահություն և ճշտվում միջազգային միության և իր անդամ կազմակերպությունների առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Ժողովի օրակարգում ընդգրկվել է նաև Արցախյան հիմնախնդիրը՝ մասնավորապես Արցախի շարունակվող շրջափակումը:

Ընդհանուր ժողովին հունիսի 26-30 կհաջորդի ԸԵՄՄ -ի ամառային քաղաքական ճամբարը (IUSY Festival), որտեղ կլինեն տարբեր ձևաչափերով քննարկումեր, աշխատանքային խմբակներ և առիթ կստեղծվի յուրաքանչյուր պատվիրակությանը ներկայացնել իր կազմակերպությունն ու երկիրը:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի (Սոցիալիստական Ինտերնացիոնալ) ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 163 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 110 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930