ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին մամուլի հրապարակումները բամբասանքներ են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Կարեն Անդրեասյանի հետ կապված այդ ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են՝ ոչ ավելին, նույնիսկ ընթացակարգային լավ չեն պատկերացնում ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են »,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ-ն Անդրեասյանի դեմ լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցել։
Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ են իրականացվում՝ Մինասյանը նշեց. «Իմ համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձեւերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, որը նորմալ է, նրանք իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակներում են: Բնական է, որ իրավախախտը թե՛ ենթադրյալ, թե՛ այն անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն, օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ասում է՝ քաղաքական հետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի՝ ճնշում է: Այսինքն՝ մարդ են, որոնք պաշտպանվում են, մենք ժողովրդավարական երկրում ենք»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ