Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում․ Անահիտ Ավանեսյան

Հունիս 22,2023 15:54

Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում։ Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի լավ մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, բոլոր գերատեսչությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի Արցախում առկա իրավիճակը հանգուցալուծվի, մարդկանց, դեղորայքի և ապրանքների բնականոն տեղաշարժը վերականգնվի։

«Հումանիտար իրավիճակը, իհարկե, ժամ-ժամ սրվում է, որովհետև պաշարները սպառվում են, բացի դրանից, երբ որ հետաձգում են պլանային բժշկական օգնությունը, կարիքները չեն սպասարկվում, արդեն դառնում է անհետաձգելի կարիք»,- նշեց նա։

Ավանեսյանը հավաստիացրեց, որ իրենք ամենօրյա կապի հետ Արցախի գործընկերների հետ, համագործակցում են տեղի միջոցները շատ խիստ կերպով օգտագործելու համար։

«Ինչքան երկարի ճանապարհի փակումը, այդքան հիվանդների թվի մեծացումն ավելի հավանական է որևէ թիվ չեմ հնչեցնի, քանի որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է»,- ընդգծեց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930