Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազինոյում, ինչու պետք է կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա, դա անտրամաբանական է. Փաշինյան

Հունիս 22,2023 15:18

Հայաստանում ինտերնետային շահումով խաղերից հնարավոր կլինի օգտվել բացառապես անկանխիկ տարբերակով` բանկային և քարտային հաշիվներով, արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին միջոցներ մուտքագրել կամ ելքագրել կանխիկ եղանակով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս:

«Նախագծի նպատակն է, որ խաղացողը միայն իր հաշվից խաղադրույք կատարի: Դրանով վերահսկելի է դառնում նրա վարքագիծը: Եթե հաշվեհամարի վրա կա արգելանք, ապա տվյալ անձը չի կարողանա մասնակցել ինտերնետ շահումով խաղերին»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա կառավարության սկզբունքային բարեփոխումներից է և ունի երկար պատմություն, որը սկսվում է դեռ 2015-16 թվականներից։

«Կապան քաղաքի բակերից մեկում հանդիպումներից մեկի ժամանակ կանայք պատմեցին, որ իրենց ամուսիններն աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և իրենց աշխատավարձի մասը ծախսում են բուքմեյքերական գրասենյակներում, որոնք շատ են քաղաքում»,– հիշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` խնդրի լուծման համար առաջին փուլով բոլոր գազալցակայանների մոտից հանվեցին խաղային սարքերը, ապա փակվեցին բուքմեյքերական գրասենյակները։

«Խնդիրն այն է, որ ընդհուպ մինչև հատուկ ծառայությունների աշխատողները կարող են խաղամոլության խնդիր ունենալ, որն ինքնին ի հայտ է բերում կոռուպցիոն ռիսկեր։ Այս ծառայությունները նաև շատ մոդայիկ են քրեակատարողական հիմնարկներում։ Սա վերաբերում է նաև նպաստառուներին. կան մարդիկ, որ ստանում են, օրինակ, 100 հազար դրամ նպաստ, սակայն ինտենսիվ խաղադրույք են անում: Եթե մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազինոյում, ինչու պետք է կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա, դա անտրամաբանական է»,– նշեց Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հավելեց, որ հաջորդ քայլը լինելու է այն, որ սահմանափակելու են այն ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գործունեությունը, որոնք լիցենզավորված չեն Հայաստանում։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930