Լրահոս
Օրվա լրահոսը

Ու էլի պատմական ռեկորդ, այս անգամ՝ աշխատատեղերի ավելացման մասով

Հունիս 22,2023 14:49

Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի հարցում հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել։ Այս մասին այսօր  կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ընթացիկ և նախորդ տարիների ցուցանիշների համաձայն, այս տարվա մայիսի արդյունքներով` ՀՀ–ում 718.266 գրանցված աշխատատեղ կա, 2018 թվականի մայիսի համեմատությամբ ցուցանիշն ավելացել է 170.277 աշխատատեղով։

Փաշինյանի դիտարկմամբ` աճ է գրանցվել ոչ միայն նախորդ տարվա մայիսի (40.323 դրամով կամ 17 տոկոսով), այլ նույնիսկ այս տարվա ապրիլի համեմատությամբ (4215 դրամով կամ 1.5 տոկոսով)։

«Նաև աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ ունենք։ 2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ–ում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է` ավելացել է 106,6 տոկոսով կամ 103 միլիարդ 40 միլիոն դրամով»,– նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ բարձրացել է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը` 2018 թվականի մայիսի համեմատությամբ 101.629 դրամով կամ 57,6 տոկոսով։

«Սրանք կարևոր ցուցանիշներ են: Հայաստանում աշխատավարձը շարունակաբար բարձրանում է ու կարևոր է, որ գնաճի համեմատ՝ առաջանցիկ տեմպերով: 2022թ. տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, ինչը շատ կարևոր և էական ցուցանիշ է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը պետք է հետևողականորեն շարունակի բարեփոխումների քաղաքականությունն իրականացնել բոլոր ոլորտներում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930