✅Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
💬Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ