Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազրպէյճան պատերազմական գործողութիւններու շղթայազերծման նախապատրաստական աշխատանք կը տանի». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմին

Հունիս 22,2023 14:22

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ նշեց, թէ ազրպէյճանական կողմը վերջին օրերուն զինուորական գործողութիւններու շղթայազերծման աշխուժ նախապատրաստութիւն կը կատարէ:

Ազրպէյճանական լրատուամիջոցները` սահմանամերձ տարբեր շրջաններու մէջ ազրպէյճանական կողմի զինադադարի խախտման տարբեր դէպքերը թաքցնելու փորձով մը, 11-19 յունիսին հրապարակեցին շուրջ 25 ապատեղեկատուութիւն, իբրեւ թէ հայկական զինեալ ուժերու ստորաբաժանումները խախտած են զինադադարը:

19 յունիսին ազրպէյճանական լրատուամիջոցներ հաղորդեցին հրթիռներու եւ հրետանիի կիրարկմամբ ռազմափորձի մասին, այդպիսով թաքցնելով վերջին 2-3 օրերուն Սիւնիքի շրջանի Նռնաձոր, Շիկահող, Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Խնածախ եւ Խոզնավար գիւղերուն ուղղութեամբ Ազրպէյճանի զինեալ ուժերուն կատարած գործողութիւնները:

Վերոնշեալ ուղղութիւններով ուժերու եւ զինուորական սպառազինութեան կուտակում նշմարուած է, եւ զինուորական գործողութիւններու ձեռնարկման աշխատանքներ կը կատարուին:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նաեւ յիշեցուց, որ Ազրպէյճան կը շարունակէ Արցախի շրջափակումն ու մարդասիրական ճգնաժամը:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930