Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բան է` 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է` բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար. Փաշինյանը թոշակների բարձրացման մասին

Հունիս 22,2023 13:25

Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետի երկարաձգումն այսօր առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մոտ 15 րոպե խոսի անկանխիկ եղանակով վճարումով գործարքներ կատարելու օգուտներից:

Փաշինյանը կարծում է, որ կենսաթոշակառուները ևս պետք է օգնեն կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, որպեսզի էլ ավելի բարձրանան թոշակները։

«Մեր բյուջետային գործերը լավ են, մեր տնտեսական գործերը լավ են և այստեղ տրամաբանական հարց է ծագում, թե ինչու ենք երեք-երեք հազարական դրամներով բարձրացնում կենսաթոշակը: Պատճառը շատ պարզ է, որովհետև մի բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար: Ընդ որում, թոշակ բարձրացնելիս՝ կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ այդքան թոշակ պետք է տա: Դա ծախս է, որից կառավարությունն այլևս երբեք չի կարող հրաժարվել: Կամ էլ ցնցումային տարբերակով դա հնարավոր կլինի: Սա նորմալ քաղաքականություն է»,-ասաց նա:

Փաշինյանը չի հասկանում բոլոր այն բանկերին, որոնք կառավարության սոցիալական ծրագրին չեն միացել և թոշակների տրամադրումն իրենց բանկերի միջոցով չեն անում։ «Անկեղծ ասած` չեմ հասկանում նրանց, որ սոցիալական պատասխանատվության այս թեմայից խուսափում են։ Մենք պետք է հաշվի առնենք արդեն ընկերությունների մասնակցությունը կառավարության սոցիալական ծրագրերին և այստեղ էլ որոշակի նկատառումներ անենք»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ թոշակների ամսական հանրագումարի 25 տոկոսն արդեն անկանխիկ է վճարվում, ու դա ուղիղ ազդեցություն ունի նաև վարկերի տոկոսադրույքի վրա։

ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որպեսզի բոլոր մյուս բանկերը ևս մասնակցեն թոշակների անկանխիկ վճարումների` կառավարության սոցիալական այս ծրագրին։ «Այս պահին անկանխիկ վճարումները պարտադրանք չեն համայնքների համար, սակայն առաջարկում ենք օրենքի ուժով այն դարձնել պարտադրանք։ Օրինակ` Երևանի քաղաքապետարանն այդ շոգեքարշի դերում է»,– նշեց Խաչատրյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930